Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչի՞ մասին էր 44-օրյա պատերազմը

Ինչի՞ մասին էր 44-օրյա պատերազմը
05.05.2025 | 14:51

Ասեմ նիկոլի բառապաշարով.

44-օրյա պատերազմը`

- «Շրջափակված Ադրբեջանի» սահմանները բացելու մասին էր:

- Ցամաքային ճանապարհով Ադրբեջանը Թուրքիային միացնելու մասին էր:

- Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին էր:

-Հայաստանի տարածքից Ադրբեջանին հողեր տալու մասին էր:

- Թուրքի հետ քիրվայություն անելու մասին էր:

- Ադրբեջանական ու միջին ասիական նավթն ու գազը ավելի մատչելի կամ անվճար դեպի Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա մատակարարելու մասին էր:

- Հային թուրքի մոտ նվաստացնելու մասին էր։

- Հային հայրենիքից զրկելու, հայրենի հողից, սեփական տնից վտարելու մասին էր:

- Հային իր թշնամու` թուրքի հետ իբր բարիշեցնելու մասին էր:

- Հայի ոգին կոտրելու, պատիվը գետնով տալու, արժանապատվությունը նսեմացնելու մասին էր:

- Հայաստանը բզկտելու, պառակտելու, մասնատելու, տրոհելու ու տրորելու մասին էր:

04.05.2021

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ